Երեկ, հոկտեմբերի 30-ին Հայաստանում` Արմավիրում զինված տղամարդը «Մանուշակ» մանկապարտեզում պատանդ է վերցրել երեք տարեկան երեխային և աշխատողին: Երեխան ազատվել է հատուկ գործողությունների արդյունքում: Պատանդ վերցնողին և երկու մանկապարտեզի կին աշխատողներին պահանջվել է բժշկական օգնություն:
Հոկտեմբերի 30-ին, մոտավոր ժամը 16:20-ին «Մանուշակ» մանկապարտեզի աշխատողի կողմից ահազանգ է ստացվել ոստիկանություն, այն մասին որ մանկապարտեզ է ներխուժել դանակով զինված մի տղամարդ և հարձակվել աշխատողների վրա: Տղամարդը, ըստ հայկական ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունների, մանկապարտեզի տնօրենի նախկին փեսան է:
Նախնական տվյալներով, տղամարդը եկել է մանկապարտեզ, տեսնելու իր նախկին կնոջը և զոքանչին և պահանջելու հանդիպում երեխայի հետ: Զրույցը չի ստացվել, և առաջինը տուժել է նախկին կինը: Հետո տղամարդը, ով գտնվում էր հարբած վիճակում, պատանդ է վերցրել երեք տարեկան երեխային:
Երկար բանակցությունների և հատուկ գործողությունների արդյունքում երեխան ազատ է արձակվել, նախնական տվյալներով պատանդ վերցրած մարդը ինքն իրեն դանակով վնասել է:
Արմավիրում երեխային պատանդի գործողություններից տուժածը, նրա նախկին կինը վիրահատվել է: 23-ամյա կինը ուշ երեկոյան տեղափոխվել է առաջին համալսարանական հիվանդանոց: Բժիշկները գնահատել են տուժողի վիճակը դրական: Ներկա պահին, կինը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Ինչպես հայտնում է Հայաստանի Լուրեր – NEWS.am-ի թղթակցին Արմավիրի հիվանդանոցի տնօրեն Սարգիս Խաչատրյանը, ներխուժողը նույնպես վիրահատվել է: Նրան անցկացրել են երկու վիրահատություն` ստոծանու և որովայնի խոռոչի, որոնք վնասվել են նախօրեին անձամբ իր կողմից: Ներկա պահին հիվանդը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը գնահատվում է որպես միջին ծանրության:
Նյութը հիմնված է` news.am-ի տեղեկատվության հիման վրա: