Մշակույթի և հուշարձանների պահպանության նախարար Միխայիլ Գիորգաձեն կժամանի Հայաստան հարևան երկրների տարածքներում գտնվող վրացական մշակութային ժառանգության հուշարձանների վերականգնման և գնահատման համար:
Այցը կսկսվի 2017 թվականի սեպտեմբերի 20-ին և կտևի մինչ սեպտեմբերի 22-ը: Նախարարին Հայաստան է ուղեկցում փոխնախարար Լևան Խառատաշվիլին և Վրաստանի Մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության տնօրեն Նիկոլոզ Անթիձեն:
Միխայիլ Գիորգաձեն պատվիրակության հետ միասին կայցելի Հայաստանի տարածքում գտնվող վրացական մշակութային ժառանգության հուշարձանները, մասնավորապես, Ախթալայի և Օձունի վանական համալիրները:
Միխայիլ Գիորգաձեն կհանդիպի ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ, որի ընթացքում կքննարկվեն համագործակցության հեռանկարները և մշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության ծրագրերը:
Կկայանա նաև Վրաստանի Մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության աշխատակիցների հանդիպումը հայաստանյան գործընկերների հետ:
Ինչպես նշում են Վրաստանի Մշակույթի նախարարությունում, վրացական կողմի այցը Երևան համընկնում է Հայաստանի Անկախության օրվա հետ, և պատվիրակությունը տոնի կապակցությամբ կայցելի տարբեր մշակութային և կրթական միջոցառումների:
Վրացական պատվիրակության Հայաստան կատարած այցի ընթացքում նախատեսվում է հանդիպում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ: