Արարատից 60-ամյա խոհարար Վարդան Հայկազիչի յուրահատուկ ճաշատեսակները շատերն են համտեսել։ Մի շարք մասնագիտություններ փորձելուց հետո, 1996թ․ նա խոհարարությամբ է զբաղվում Վրաստանում․ սկզբում Ախալցխայում, իսկ 2002թ․ արդեն Ախալքալաքում։

Այսօր նա իր կնոջ հետ միասին աշխատում է Ախալքալաքի ՛՛Grand Mur՛՛ ռեստորանում։

Haykazichy tun e gnum

Մոտ մեկ տարի է, ինչ ամեն առավոտ Վարդան Հայկազիչն իր կնոջ՝ Ռիտայի հետ, սպիտակ հին ՛՛Վոլգայով՛՛ շտապում է ՛՛Grand Mur՛՛ ռեստորան, որտեղ նա գլխավոր խոհարարն է։

arcanikner

Խոհանոցի պատուհանագոգերից մեկը հատկացված է հատուկ հուշանվերների համար։

Haykazichy xohanocum

Տարբեր ազգերի ավանդական կերակրատեսակներին զուգահեռ, Վարդան Հայկազիչը հաճախակի է պատրաստում նաև Կիլիկիայի և Վասպուրականի հին ճաշատեսակները։

xorovaci mis

Վարդան Հայկազիչի խոսքով, ամենաշատ պահանջված կերակրատեսակը հայկական խորովածն ու քյաբաբն է։

xoharary kraki dimac

Վարդան Հայկազիչը խորովածի գործը ոչ մեկին չի վստահում։ Ամեն ինչ ինքն է անում, անգամ կրակը։

tiknoj het

Խոհանոցի գործը ժամանակատար է։ Ամուսիններով մինչև ուշ գիշեր ռեստորանում են լինում։

Haykazichy hangsti jamin

Հանգստի ժամերին Հայկազիչը սիրում է նստել բակի ուռենու տակ։ Իր ձեռքով փոքրիկ քարե սեղան ու աթոռ է հարմարեցրել, որտեղ սիրում է սուրճ խմել և հետևել Նկարչական դպրոցի երեխաների աշխատանքին։

Լավրենտ Ասլանյան