Վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպել է Լիտվայի Արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսին:
Ինչպես հաղորդում է Վրաստանի կառավարության մամլո ծառայությունը, զրույցի հիմնական թեմաներն էին երկկողմ համագործակցությունը, Վրաստանի Եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման ուղին և երկրում ընթացիկ բարեփոխումները:
Վարչապետը նշել է, որ Լիտվան Վրաստանի կարևոր բարեկամն է համարվում, որի աջակցությունը տարբեր ուղղություններով, Վրաստանի կառավարությունը բարձր է գնահատում:
Հանդիպման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել Վրաստանի եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման առաջընթացին, ինչպես նաև Վրաստանի օկուպացված տարածքներում իրավիճակին: Գիորգի Կվիրիկաշվիլին շնորհակալություն է հայտնել Լիտվային և անձամբ ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչուսին հաստատակամ դիրքորոշման համար, կապված Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հետ:
Գիորգի Կվիրիկաշվիլին նաև նշել է, որ Վրաստանի վերջին և ընթացիկ տնտեսական բարեփոխումները, որոնք ուղղված են արագ տնտեսական աճին: Հանդիպման ընթացքում կողմերը դրական են գնահատել երկկողմ հարաբերությունները տարբեր ոլորտներում և հույս հայտնել համագործակցության հետագա խորացման: