Այսօր Ախալքալաքում շաբաթօրյակ անցկացվեց «Մաքրենք Վրաստանը աղբից» նախաձեռնության շրջանակներում, որին իրենց մասնակցությունը բերեցին շրջանի տարբեր կառույցների աշխատակիցներն ու պարզապես շրջապատի մաքրությամբ մտահոգ մարդիկ:

Ակցիայի նախաձեռնության հեղինակը Վրաստանի վարչապետն է: Ամբողջ Վրաստանով նախաձեռնության իրականացումը կոորդինացնում է Բնապահպանության նախարարությունը «Վրաստանի կանաչների շարժման» հետ համատեղ:

«Այս ամեն ինչը Ախալքալաքում և Նինոծմինդայում դեպուտատի, Հենզել Մկոյանի գլխավորության ներքո է: Այսօր վերցրել ենք Խոսպիո գյուղի ճանապարհահատվածը, ճամփեզրերը: Երբ տուրիստը գալիս է մեր շրջան առաջին հերթին տեսնում է կեղտոտված տարածքները, մեր տարածքը մեր երեսն է, և մենք ուզեցինք, որ մեր տունը մտնողը մաքուր տեսնի», – «Մաքրենք Վրաստանը աղբից» ծրագրի համակարգող Ախալքալաքում և Նինոծմինդայում Արմեն Մարանգոզյանը:

axbahavaq3

Աղբից մաքրման աշխատանքներ իրականացվեցին՝ Խոսպիո-Ախալքալաք ճանապարհահատվածին, Ախալքալաքի բերդերի տարածքում և Տավշան թափա հանգստյան գոտում:

«Կոչ ենք անում մեր քաղաքացիներին, յուրաքանչյուրն իր այգին, փողոցն ու քաղաքը մաքրի: Բնապահպանության նախարարությունը մրցույթ է հայտարարել, ամենամաքուր շրջան, մարզ, գյուղ, փողոց ու այգի անվանակարգերում, և 4 ամիս անց կհայտարարվի հաղթած, այսինքն Վրաստանի ամենամաքուր բնակավայրերի ցանկը և տեղի կունենա պարգևատրում», – ասաց Արմեն Մարանգոզյանը:

Հարկ է նշել, որ մեր քաղաքն աղբից «ազատագրման» նախաձեռնությանը միացել էին Ախալքալաքի վարչության նախագահը, ոստիկանապետը, վարչույթան աշխատակիցները, փրկարարները, տարբեր հասարակական կազմակերպությունների անդամներ, աշակերտներ և այլք:

axbahavaq4

axbahavaq2

axbahavaq1

axbahavaq5

axbahavaq6

axbahavaq7