Վրաստանի կառավարությունն աշխատում է Հնդկաստանի հետ Ազատ առևտրի համաձայնագիր ստորագրելու ուղղությամբ: Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց Վրաստանի վարչապետը:
Ըստ Գիորգի Կվիրիկաշվիլիի մինչ Վրաստանի և Հնդկաստանի միջև ազատ առևտրի համաձայնագրի բանակցությունները, կիրականացվի նախնական հետազոտություն, որը կգնահատի Ազատ առևտրի համաձայնագրի հետ կապված բոլոր գործոնները և ներուժը:
«Մենք ունենք ազատ առևտրի համաձայնագիր մեր հարևան երկրների Թուրքիայի հետ, Եվրամիության, Եվրոպական Ազատ Առևտրային Ասոցիացիայի երկրների հետ: Հնարավոր է շուտով մենք համաձայնագիր կկնքենք Հոնկոնգի և Չինաստանի հետ: Մենք ուզում ենք սկսել հետազոտություն Հնդկաստանի ուղղությամբ: Այդ պատճառով, Էկոնոմիկայի նախարար Գիորգի Գախարիայի ղեկավարության ներքո Դելի կմեկնի Էկոնոմիկայի նախարարության պատվիրակությունը: Մի քանի ամսից պատրաստ կլինեն հետազոտության արդյունքները: Բանակցությունների մեկնարկն Հնդկաստանի հետ ազատ առևտրի համաձայնագրի մասին, տեղի կունենա հաշվի առնելով հետազոտության արդյունքները: Սա շատ կարևոր հարց է, քանի որ Վրաստանն ունի ներուժ դառնալու տարածաշրջանային հանգույց, և մենք պետք է օգտագործենք այս հնարավորությունը»,- ասաց Գիորգի Կվիրիկաշվիլին:
Լուսինե Աստոյան