Այսօր Ախալքալաքում խաղաղ ակցիա անցկացվեց։ Երիտասարդները պահանջում էին թույլ չտալ ոտնահարել քրիստոնեական արժեքներն ու սրբությունները:
Փետրվարի 17-ին Ախալքալաքի խանութներից մեկում վաճառվել էր կոշիկ ներբանին պատկերված խաչով:
Այսօր Ախալքալաքի կենտրոնական հրապարակում հավաքված երիտասարդները պահանջում էին համապատասխան պետական ու միջազգային ատյաններից, ինչպես նաև կրոնական առաջնորդներից ստեղծված խնդրին համարժեք լուծում տալ: Նրանց պահանջը մեկն էր՝ թույլ չտալ նմանատիպ երևույթների կրկնությանն ու տարածմանը:
«Արդեն երկու տարի է նման բան է կատարվում, բայց ժողովուրդը քնած է, կոշիկների տակ հայկական խաչեր են պատկերված, այսօրվա մեր հավաքի նպատակն է վերջ տալ այս ամենին, պայքարել ու բարձրաձայնել, որ աշխարհն իմանա: Այսօրվա դրությամբ քրիստոնեական արժեքներն են ոտնահարվում, խախտվում են կրոնական մեր իրավունքները»,- ցույցի ժամանակ հայտարարեց Ադամ Այվազյանը:
Ակցիայի կազմակերպիչները մտահոգ և ակտիվ երիտասարդներն էին, ովքեր անտարբեր չեն իրենց շուրջը կատարվող իրադարձություններին: Նրանք հայկական ու վրացական դրոշներով, խաչերով, «Ոչ սրբապղծությանը» պաստառներով և վանկարկելով՝ «Ոչ քիրստոնեական արժեքների ոտնահամանը», մարդկանց ուշադրությունն էին հրավիրում նշված խնդրին: Երիտասարդները իրենց դիմում-կոչը կարդացին՝ հայերեն, վրացերեն և ռուսերեն լեզուներով:
Հարկ է նշել, որ օրեր առաջ Ադամ Այվազյանը Ջավախքի երիտասարդության անունից այս խնդրի հետ կապված նամակ է հղել Վրաստանի վարչապետին և Պատրիարք Իլյա 2-ին:
Ջուլիետա Տոնականյան