Globalpetrolprices-ի թարմացված տվյալների համաձայն՝ աշխարհում բենզինի միջին գինը մեկ լիտրի համար կազմում է 1,23 դոլար, սակայն գների միջև զգալի տարբերություն կա տարբեր երկրներում միջին գնի նկատմամբ։
Օրինակ՝ զարգացած և բարձր եկամուտ ունեցող երկրներում վառելիքի գները շատ ավելի բարձր են, քան նավթ արդյունահանող և արտահանող համեմատաբար աղքատ երկրներում։ Բացի այդ, ըստ հաշվետվության, բենզինի գների տարբերությունը պայմանավորված է տարբեր երկրներում սուբսիդավորմամբ և հարկային տարբեր համակարգերով, ինչն արտահայտվում է մանրածախ գների վրա։
Ըստ տվյալների՝ 1 լիտր վառելիքի ամենաբարձր գինը Հոնկոնգում է՝ 3.36 դոլար, իսկ ամենացածրը՝ Իրանում՝ 0.029 դոլար։
5 երկիր, որտեղ վառելիքն ամենաթանկն է.
5 երկիր, որտեղ վառելիքն ամենաէժանն է.
Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա ուսումնասիրության համաձայն՝ 1 լիտր վառելիքի արժեքը կազմում է 1,098 դոլար։ Հարևան երկրների ցուցանիշները հետևյալն են.