Հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը Ժողովրդական պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Թբիլիսիում և Բաթումիում կալանավորված տասը քաղաքացու, այդ թվում՝ մեկ անչափահասի և կալանքի ընթացքում վիրավորված հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպան Գիա Ջվարշեիշվիլիին։

Օմբուդսմենի տարածած տեղեկատվության մեջ նշվում է, որ ձերբակալվածներից հինգը պնդում են, որ ոստիկանների կողմից հնարավոր վատ վերաբերմունքի է արժանացել։

«Օրինակ՝ նրանցից մեկը հայտարարել է, որ ոստիկանների կողմից ենթադրյալ բռնության հետևանքով կրծքավանդակի, գլխի ցավեր ունի, ձեռքերի վրա կան նաև քերծվածքներ։

Նրանցից երեքը ցանկանում են հետաքննություն սկսել, ինչի մասին Ժողովրդական պաշտպանի գրասենյակն արդեն իսկ տեղեկացրել է Հատուկ քննչական ծառայությանը՝ հետագա իրավական գործողությունների համար։

Ձերբակալվածներից շատերը նշում են, որ ոստիկանությունը չի բացատրել իրենց ձերբակալության հիմքերն ու իրավունքները։ Չորս բերման ենթարկվածները մատնանշում են նաև ոստիկանության կողմից ոչ էթիկական վերաբերմունքը և բանավոր վիրավորանքը։

«Ժողովրդական պաշտպանի գրասենյակը շարունակում է կալանավորվածներին տեսակցելու և հանրությանը հավելյալ տեղեկատվություն տրամադրելու գործընթացը»,- ասված է Ժողովրդական պաշտպանի հայտարարության մեջ։