Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Վրաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ճոու Ցիենի հետ։ Տեղեկությունը տարածում է կառավարության վարչակազմը։
Նրանց փոխանցմամբ՝ հանդիպմանը վարչապետը ևս մեկ անգամ իր ցավակցությունն է հայտնել դեսպանին Չինաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ, որը բազմաթիվ կյանքեր խլեց, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում։
«Զրույցն անդրադարձել է Վրաստանի և Չինաստանի ռազմավարական գործընկերության համաձայնագրով նախատեսված ոլորտներում համագործակցությանը և առևտրատնտեսական կապերի զարգացման դրական դինամիկային։
Նշվել է, որ ազատ առևտրի համաձայնագիրը և առանց վիզայի ճանապարհորդությունը, ինչպես նաև մարդկանց միջև կապերը լավ հնարավորություն են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար։ Կողմերը հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ առավել ամրապնդելու արդյունքի վրա հիմնված համագործակցությունը»,- ասվում է տեղեկատվության մեջ։