Թբիլիսին ընդգրկվել է Time Out-ի 2025 թվականին հանգտսի համար Եվրոպայի լավագույն քաղաքների ցանկում։ Վրաստանի մայրաքաղաքը վարկանիշում զբաղեցրել է 7-րդ տեղը։

Հրատարակությունը գրում է, որ Թբիլիսին գտնվում է պատմական Մետաքսի ճանապարհի կենտրոնում և աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է։ Ըստ նրանց՝ պատմությունը, մշակույթը, ճարտարապետությունը, միջնադարյան եկեղեցիներն ու գինին Թբիլիսին դարձնում են իդեալական հանգստի վայր։

Բացի այդ, հոդվածի հեղինակը նշում է, որ գարնանը Վրաստանում կսկսեն գործել British Airways-ը և EasyJet-ը, ինչը ավելի մատչելի կդարձնի այն ճամփորդությունների համար։ Առաջին չվերթը British Airways-ը և EasyJet-ը կիրականացնեն մարտի վերջին։

Time Out-ի 2025 թվականի կարճատև ուղևորությունների համար եվրոպական լավագույն քաղաքներն են.

  • Ռոտերդամ, Նիդեռլանդներ
  • Բուդապեշտ, Հունգարիա
  • Կորկ, Իռլանդիա
  • Ժիրոնա, Իսպանիա
  • Հելսինկի, Ֆինլանդիա
  • Պորտու, Պորտուգալիա
  • Թբիլիսի, Վրաստան
  • Միլան, Իտալիա
  • Կրակով, Լեհաստան
  • Օսլո, Նորվեգիա
  • Թուլուզ, Ֆրանսիա
  • Վիեննա, Ավստրիա
  • Բիրմինգհեմ, Մեծ Բրիտանիա
  • Տիրանա, Ալբանիա

«City Break»-ը դա 1-ից 3 օր տևողությամբ կարճաժամկետ զբոսաշրջային ճամփորդություն է։ Ճամփորդության այս տեսակը հատկապես տարածված է զբոսաշրջիկների շրջանում, ովքեր ցանկանում են կարճատև արձակուրդ անցկացնել քաղաքում, ինչպես նաև ծանոթանալ մշակույթին, ճարտարապետությանը, թանգարաններին կամ խոհանոցին։