Ախալքալաքում, ինչպես և ընդհանուր Ջավախքում, տաղանդավոր մարդիկ շատ են։ Սակայն նրանց 90%-ը չի բացահայտում իր ունակությունները մի քանի պատճառով՝ սահմանափակող կարծրատիպեր, աշխատատեղերի հնարավորության բացակայություն, ցածր եկամուտ։ Jnews-ը ներկայացնում է Ախալքալաքի մշակույթի և արվեստի ոլորտի մասին վավերագրական ֆիլմ։ Ֆիլմ` այն մարդկանց մասին, ովքեր չնայելով ոչնչի նախընտրել են զարգացնել իրենց տաղանդը կամ «մշակութային» բիզնեսն Ախալքալաքում, չնայած բոլոր այն դժվարություններին ու հնարավորություններին, որոնց նրանք բախվում են իրենց ճանապարհին: