Իտալիայում կայացած քիքբոքսինգի աշխարհի առաջնությունում Ջավախքից երեք մարզիկ ոսկե մեդալ են նվաճել, մնացած մարզիկները նույնպես մրցանակային տեղերի են արժանացել։

Իտալիայի Միլան քաղաքում, քիքբոքսինգի 15 տարեկանից բարձր տարիքային խմբի աշխարհի առաջնությանը Ջավախքից մասնակցեցին 6 մարզիկ, որոնք բոլորը վերադարձան մեդալներով։

Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետներից երեք մարզիկ նվաճել են ոսկե մեդալ և դարձել քիքբոքսինգի աշխարհի չեմպիոն.

• Ալբերտ Պոդոսյան

• Ռոբերտ Ափոյան

• Սամվել Իսրայելյան

Նարեկ Պողոսյանն ու Ալբերտ Հարությունյանը գրավել են երկրորդ տեղը և դարձել են արծաթե մեդալակիրներ։

Հակոբ Խաչատրյանը գրավել է երրորդ տեղը և դարձել բրոնզե մեդալակիր։

Այս մարզիկներին մարզում են Սերգեյ Տոնականյանը և Անդրանիկ Աբելյանը։

Սերգեյ Տոնականյանի կարծիքով, մրցակիցներն ուժեղ էին.

«Մեր բոլոր մարզիկների մրցակիցները չեմպիոններ են իրենց երկրներում՝ Իտալիայում, Իսպանիայում և Ֆրանսիայում, ես շատ գոհ եմ, մենք ցուցադրել ենք 80 տոկոսանոց արդյունք»,- ասաց Սերգեյ Տոնականյանը։