Նոյեմբերի 10-ին, քիքբոքսինգի աշխարհի առաջնության մրցումների առաջին օրը նշանավորվեց լավ նորությամբ՝ Իտալիայում Սաթխայից մարզիկը դուրս է եկել քառորդ եզրափակիչ։

Ջավախքից վեց մարզիկներ մեկնել են Իտալիա՝ մասնակցելու Քիքբոքսինգի աշխարհի առաջնությանը։

Սաթխա գյուղից 17-ամյա Ալբերտ Պոդոսյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ՝ հաղթելով ֆրանսիացի մրցակցին, եթե նա հաղթի ևս երկու մենամարտ, կդառնա Եվրոպայի չեմպիոն։

Հիշեցնենք, որ Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետներից երեքական մարզիկներ մեկնել էին Իտալիա՝ Միլան քաղաք՝ մասնակցելու 15 տարեկանից բարձր երիտասարդների քիքբոքսինգի աշխարհի առաջնությանը։ Երկու մարզիկները Դադեշ գյուղից են են, նրանց մարզում է մարզիչ Անդրանիկ Աբելյանը, երեք մարզիկ՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սաթխա գյուղից, մեկը՝ Ախալքալաքից, վերջին 4 մարզիկներին մարզում է Սերգեյ Տոնականյանը։