Փետրվարի 8-ին Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի և տարածաշրջանների նահանգապետների միջև կայացավ գործնական հանդիպում:
Քննարկման հիմնական թեմաներն էին տարածաշրջաններում պետական կոմիսարների գործնեության համակարգումը և նահանգապետների դերը` կառավարության կողմից պլանավորված նախագծերի իրականացման գործընթացում:
Կառավարության ղեկավարը նշել է պետական կոմիսարների մասնակցութան անհրաժեշտությունը տարածաշրջաններում, կառավարության կողմից պլանավորված հավակնոտ պլանների իրականացման պրոցեսում, և նշել է, որ կարևոր հարցերի օպերատիվ լուծումների ընթացքում, արդյունավետ և նպատակաուղղված համակարգումը ունի որոշիչ նշանակություն:
Հանդիպման ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվել կառավարության քառակետ ծրագրերի բարեփոխումների շրջանակներում նախատեսվող նախագծերին, որոնց նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են: Վարչապետը կոչ է արել նահանգապետներին առավելագույնս ներգրավվել կարևոր նախագծի իրականացման մեջ:
Լուսինե Աստոյան