Կառավարությունը Գուրջաանիի մունիցիպալիտետի Կոդալո գյուղում գտնվող պետական ​​գույքը 1 լարիով ուղիղ վաճառքի ձևով փոխանցել է Վրաստանի Ուղղափառ եկեղեցուն։ Այդ մասին գրում է bpn.ge-ն:

Վարչապետի ստորագրած հրամանագրով գույքը ներառում է 318 ք/մ մակերեսով ոչ գյուղատնտեսական նշանակության հողատարածք և դրա վրա ոչ բնակելի շինություն։

Փաստաթղթի համաձայն՝ Պատրիարքարանը պայմանագրի ստորագրումից հետո մեկ ամսվա ընթացքում պետք է վճարի սեփականաշնորհման համար սահմանված 1 լարին։ Գույքի ազգային գործակալությանը հանձնարարվել է իրականացնել գույքի փոխանցման համար անհրաժեշտ միջոցառումները։