Այսօր Հայաստանի Էջմիածին քաղաքում անցկացվել է MMA (խառը մենամարտեր) 2022 միջազգային առաջնություն, որտեղ իր քաշային կարգում ախալքալաքցի մարզիկ Նաիր Մելիքյանն պարտության է մատնել հակառակորդին: Առաջնությանը Վրաստանը ներկայացնող մարզիկը հենց առաջին ռաունդում հաղթել է մեկ մրցակցին:

Նաիր Մելիքյանի մրցակիցն էր Իրանի իսլամական հանրապետություnը ներկայացնող Մոհամադ Մանդի Ալիզադեն Կոհանֆիշոմը:

Վրաստանը ներկայացնողը մարզիկը հանդես էր գալիս 72 կգ քաշային կարգում:

Մելիքյանն իր հաղթանակը նվիրում է հայրիկին, ինչպես նաև շնորհակալություն է հայտնում իր մարզիչ Աշոտ Պետրոսյանին։

Ջավախքցի մարզիկն առաջին անգամը չէ, որ հաղթանակ է տանում խառը մենամարտերում։ Նրա ոճն է մրցակցին հաղթել մարտի հենց առաջին իսկ վայրկյաններին։

257571646_672766767504426_6924424758003470819_n

Նշենք, որ ջավախքցի մարզիկ Նաիր Մելիքյանը 2019 թվականի Հայաստանի լավագույն մարզիկ է ճանաչվել։ Նա տարբեր մրցաշարերում ու առաջնություններում ներկայանում է և՛ Վրաստանի, և՛ Հայաստանի դրոշի ներքո: Այս առաջնությունում նա ներկայացնում էր Վրաստանը։