Սուր վիրուսային, խիստ վարակիչ հիվանդությունների ֆոնին մունիցիպալիտետում ևս մեկ մանկապարտեզ փակվեց։ Այս անգամ ջրծաղիկի դեպք է հաստատվել Խուլգումոյի մանկապարտեզում, ինչի հետևանքով մակնապարտեզում մեկ շաբաթյա կարանտին է հայտարարվել։
Ախալքալաքի առողջապահական կենտրոնի տնօրենն ասում է՝ ջրծաղիկով վարակակիրների քանակը շատ է։ Կարմրուկի դեպքեր վերջին ստուգումների ընթացքում չի բացահայտվել։
«Ստուգումների հետևանքով կարմրուկ չի հաստատվել, փոխարենը ջրծաղիկ է տարածված, այդ իսկ պատճառով Խուլգումայի մանկապարտեզը փակվում է դեռևս մեկ շաբաթով։ Մյուս մանկապարտեզներից դեռ ահազնագ չենք ստացել»,- ավելացրեց Ախալքալաքի առողջապահական կենտրոնի տնօրեն Սիրանուշ Տոնականյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 17-ից մեկ շաբաթյա ժամկետով կարանտինի են անցել մունիցիպալիտետի Բարալեթ, Կաջո, գյուղերի նախակրթարանները, ինչպես նաև կարանտին է հայտարարվել Բավրա և Օրջա գյուղերի երեխաների համար, որոնք հաճախում են Ախալքալաք քաղաքի թիվ 3 մանկապարտեզ։
Կարանտինի ժամկետը կարող է փոփոխվել վիրուսի տարածման ֆոնին զուգահեռ։
Այս թեմայով նկարդացեք՝