
Վրաստանի ազատ ոճի ըմբշամարտի հանրապետական մրցաշարից Ախալքալաքը ներկայացնող ըմբիշ Ռոման Գոգորյանը բոնզե մեդալ է նվաճել:
Սեպտեմբերի 21-24-ը Թբիլիսիում ընթացել է ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական մրցաշար: Մրցաշարին երկրի տարբեր շրջաններից մասնակցել է ավելի քան երկու հարյուր մարզիկ, որից չորսն Ախալքալաքից:
Ախալքալաքի մունիցիպալիտետը ներկայացնող ազատ ոճի ըմբիշ Ռոման Գոգորյանը, 55կգ քաշային կարգում բրոնզե մեդալ է նվաճել:
Մարզիչը JNEWS-ին վստահեցրեց, որ Ռոմանը ոսկե մեդալով կվերադառնար այս մրցաշարից, եթե քաշային կարգը չփոխեր:
«Մեկ տարվա ընթացքում Ռոմանը երեք քաշային կարգ փոխեց, թե չէ ոսկե մեդալ կբերեր այս առաջնությունից: Անցած տարի 42կգ քաշային կարգում էր պայքարում, հիշում եք Եվրոպայի վարկանիշային մրցաշարից ոսկե մեդալով վերադարձավ, իսկ հիմա հանդես է գալիս 55կգ քաշային կարգում», — ասաց Ռոման Գոգորյանի մարզիչ Նորայր Կրճացյանը:
Կարող եք կարդալ նաև՝
Ռոման Գոգորյանը Ռումինիայից վերադարձել է ոսկե մեդալով
Լուսանկարը՝ Jnews-ի արխիվից