Հասարակություն 23 Դեկտեմբերի, 2021 • Մանկապարտեզի սաները նվերներ կստանան

Ախալքալաքի մունիցիպալիտետի բոլոր մանկապարտեզի սաներն Ամանորին նվերներ կստանան:

Ախալքալաքի մունիցիպալիտետի մանկապարտեզներում, համավարակի պատճառով, այս տարի, ծնողների մասնակցությամբ, ամանորյա միջոցառումներ չեն անցկացվի, սակայն մինչև դեկտեմբերի 29-ը մանկապարտեզները տարբեր ակտիվություններ կանցկացնեն։ Այդ տոնական միջոցառումների ընթացքում երեխաները կստանան նվերներ: Նվերների փաթեթ կստանա 1167 երեխա։

Փաթեթը ներառում է քաղցրավենիք և փոքրիկ խաղալիք։ Յուրաքանչյուր փաթեթն արժե 20 լարի 50 թեթրի։

Ախալքալաքի մունիցիպալիտետում գործում է 16 մանկապարտեզ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝