
Վրաստանում բժշկական կարգավորման գործակալությունը հետաքննություն է սկսել Նինոծմինդայի Փոկա գյուղում բնակվող 19-ամյա զինծառայողի մահվան փաստով։ Գործակալությունն այս փուլում սպասում է դատարանի որոշմանը՝ Ախալցիխեի ուղեգրային հիվանդանոցում առկա փաստաթղթերը ստուգելու համար։ Հենց այս կլինիկայում է երիտասարդը ստամոքսի վիրահատության ենթարկվել և օրեր անց մահացել։
«Ընթացակարգը սկսվել է, մենք միջնորդություն ենք ուղարկել դատարան, որ մեզ համապատասխան մուտքի հրաման տան։ Համաձայն կլինիկայի փաստաթղթերի՝ կարգավորող գործակալությունը կուսումնասիրի հիվանդին ցուցաբերվող բժշկական օգնության որակը»,- Sknews-ին հայտնել են գործակալությունից։
Նինոծմինդայի Փոկա գյուղում բնակվող 19-ամյա երիտասարդը նոյեմբերի 11-ին Ախալցիխեի ուղեգրային հիվանդանոցում ստամոքսի վիրահատության է ենթարկվել, որը, ըստ ընտանիքի անդամների, կլինիկայից դուրս գրվելուց հետո ընդամենը մեկ օր է եղել տանը, ապա վերադարձել է բանակային բազա։ Նոյեմբերի 18-ին նրանց հայտնել են մահվան մասին։
Երիտասարդների հարազատները մեղադում են ինչպես կլինիկային, այնպես էլ պաշտպանության նախարարությանը։ Նրանք պատրաստվում են դիմել դատարան։
Ախալքալաքում 19-ամյա զինծառայող է մահացել
Փոկայում սգում են նորակոչիկի մահը. չգիտեն թե ի՞նչ է պատահել նրա հետ
Բժիշկը՝ փոկացի տղայի մահվան մասին. «Նման հանկարծակի մահ լինում է թրոմբոէմբոլիայի դեպքում»
Աղբյուրը՝ Sknews.ge