
Ախալքալաքի մունիցիպալիտետի մանկապարտեզներն աշխատում են սովորական ռեժիմով: Հոկտեմբերի 4-ից մանկապարտեզներն իրենց դռները բացեցին երեխաների համար, սակայն մասնավոր կարգով փակվում են առանձին մանկապարտեզներ, որտեղ կորոնավիրուսի դեպքեր են հայտնաբերվում:
Մունիցիպալիտետում այս պահին նոր փակ մանկապարտեզներ չկան: Ախալքալաքի մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատուրյանի խոսքով՝ փակ են մնում Վաչիան, Սուլդա գյուղերի մանկապարտեզները և Ախալքալաքի թիվ 2 մանկապարտեզի վրացական խումբը: Դրանք կբացվեն փակվելուց 12 օր հետո:
Հիշեցնենք, որ Վաչիան գյուղի մանկապարտեզը փակվել էր հոկտեմբերի 6-ին, իսկ Սուլդա գյուղի և Ախալքալաքի թիվ 2 մանկապարտեզի վրացական խումբը՝ հոկտեմբերի 11-ին:
Սուլդայի մանկապարտեզը կարանտինի պատճառով փակ է
Փակվել է Ախալքալաքի թիվ 3 մանկապարտեզը