Հասարակություն 30 Ապրիլի, 2021 • Բոզալի գյուղում փոխհատուցում չի տրվել, բայց բարեկարգվել է ճանապարհը

Ախալքալաքի գյուղերում, այդ թվում՝ Բոզալիում, մարտի 24-ի գիշերը՝ տեղատարափ անձրևից և ջրհեղեղից հետո հեղեղվել էր մի քանի տուն: Տեղական իշխանություններն այդ ժամանակ որոշել էին Պահուստային ֆոնդից տուժածներին փոխհատուցումը տրամադրել արձանագրությունները կազմելուց հետո, տեղատարափ անձրևը շարքից հանեց առանց այդ էլ անմխիթար վիճակում գտնվող ենթակառուցվածքը՝ մերկացնելով ներքին ճանապարհների հսկայական քարերը: Բնակիչներին շատ էր անհանգստացնում այս ճանապարհի վիճակը:

Վերջերս հայտնի դարձավ, որ բնակիչներն առանձին-առանձին փոխհատուցում չեն ստացել, սակայն, որպես օգնություն վերանորոգվել է կենտրոնական ճանապարհից գյուղ տանող ճանապարհը:

«Մենք 20,000 լարի ենք ծախսել ճանապարհի վերականգնման վրա: Լավ մակարդակի է ստացվել: Նրանք շատ գոհ էին արդյունքից: Մենք հարցրինք փորձագետներին, նրանք ասացին, որ ոչ մի առանձնահատուկ բան չի պատահել, առանձնապես մեծ վնաս չի եղել (խմբ. բնակիչներին վնասը)», — ասում է Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը:

Գյուղերում ջրհեղեղի մասին մանրամասն ծանոթացեք հետևյալ նյութերում՝

Բոզալի գյուղի հեղեղված տներն օգնության են սպասում

Երեք գյուղի բնակիչներ օգնության խնդրանքով դիմել են տեղական իշխանություններին

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝
Հատուկ օր Ալաստանում

10 Օգոստոսի, 2025