Հասարակություն 3 Հուլիսի, 2020 • Պատրաստ է հետիոտնային կամրջի վերականգնման  երկու նախագիծ

Ջիվանի թաղամասը եւ №1 նախկին զինվորական ավանը քաղաքի հետ կապող հետիոտնային կամրջի վերականգնման համար քաղաքապետարանը պատրաստել է երկու նախագիծ: Սակայն, դեռ հայտնի չէ, թե որ նախագիծը կընտրվի և երբ կսկսվեն վերականգնողական աշխատանքները:

Հետիոտնային կամրջի վերնամասը պատրաստված է փայտից, բայց քանի որ փայտե ծածկն ամուր չէ, մունիցիպալիտետը որոշել է փայտը փոխարինել երկաթե ծածկով: Հիմքի ամրությունը որոշելու համար տեղական իշխանությունները փորձագետ էին հրավիրել:

Այս տարվա գարնանը տեղական իշխանությունների հրավերով Թբիլիսիից Ախալքալաք էին ժամանել «Սագզամեցնիերեբա» գիտա-հետազոտական ինստիտուտի աշխատողները, ովքեր ամրության առումով ուսումնասիրել էին հետիոտնային կամուրջը և կազմել վերականգնողական նախագծեր:

Հետազոտական ինստիտուտի փորձագիտական կարծիքը պատրաստ է: Հաշվի առնելով ամրության վերաբերյալ փորձագիտական եզրակացությունները, տեղական իշխանությունների պատվերով կազմվել է երկու նախագիծ, մեկը ներառում է փայտե ծածկույթով վերականգնում, իսկ երկրորդը` երկաթե ծածկույթով:

Փայտե ծածկույթով վերականգնման համար նախահաշիվը կազմել է մոտ 130 000 լարի, իսկ երկաթե ծածկույթովինը՝ մոտ 170 000 լարի:

«Տարբերությունը 40 000 է, նախագծերն արդեն պատրաստ են, երկաթե ծածկույթի վերականգնման ընթացքում հաշվի կառնվեն ամրությունն ապահովելու բոլոր անհրաժեշտ միջոցները: Դեռևս որևէ տարբերակ ընտրված չէ, մենք կընտրենք և այն հաստատման կուղարկենք Սակրեբուլո, գլխավորն այն է, որ մենք ունենք փորձագիտական եզրակացությունը և նախագծերը: Եթե ունենանք ֆինանսական հնարավորություն, մենք անմիջապես կսկսենք աշխատանքները: Ես չեմ կարող հստակ ասել, թե երբ կլինի, գուցե այս ամիս, միգուցե հաջորդ», — ասել է Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի վերահսկողության ծառայության պետ Արշակ Մինասյանը:

Հիշեցնենք, որ կամրջի վիճակը վթարային է եւ օրեցօր վատթարանում է: Նրա վրայով շարժվելը վտանգավոր է:

Վերջին անգամ կամուրջը հիմնովին վերանորոգվել է ավելի քան 10 տարի առաջ, իսկ դրանից հետո մի քանի անգամ առանձին իրականացվել է անցատախտակների մասնակի վերանորոգում:

Փայտե կամրջի երկարությունը մոտ 200 մետր է:

Jnews- ը բազմիցս գրել է հետիոտնային կամրջի վթարային վիճակի մասին:

Օրեցօր Ախալքալաքի կամրջի վիճակը վատթարանում է

Զինվորական ավանի կամուրջը հիմնովին չի վերանորոգվի

«Կամրջից այն կողմ» ապրող մարդիկ բողոքում են կամրջի վատ վիճակից

Ախալքալաքի հետիոտնային կամուրջը կրկին անցքեր ունի

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝
Հրդեհ «Տավշանկայում»

02 Նոյեմբերի, 2025