Քաղաքականություն 13 Հոկտեմբերի, 2017 • «Երազանքը» մոբիլիզացնում է ձայները, վետոն հաղթահարելու համար

Իշխող թիմը Վրաստանի նախագահի վետոն հաղթահարելու համար սահմանադրական հարցերում պետք է ունենա` առնվազն 113 ձայն:

Ի տարբերություն օրենքների, վետոյի հաղթահարումը տեղի է ունենում լիարժեք խորհրդարանի կազմի երեք չորրորդ մասով: Նույն թվով ձայներով ընդունվում են Սահմանադրության փոփոխությունները:

Այսօր տեղի կունենա Վրաստանի խորհրդարանի արտահերթ նիստը, որի ընթացքում քննարկման թեման կլինի սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ Վրաստանի նախագահի մոտիվացված մեկնաբանությունները:

Չնայած «Վրացական երազանքի» ներկայացուցիչների հայտարարություններին, որոնք ցույց են տալիս, որ մեծամասնությունը մտադիր չէ հաշվի առնել Գիորգի Մարգվելաշվիլիի առաջարկները, սակայն նախագահի խորհրդարանական ներկայացուցիչ Աննա Դոլիձեն հույս է հայտնել, որ խորհրդարանը հաշվի կառնի սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագահի հայտարարությունները:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝