Երեկ՝ սեպտեմբերի 23-ին, Ախալքալաքում՝ Հանրային առողջության կենտրոնի շենքի մոտ, անվճար բժշկական սկրինինգային ակցիա է անցկացվել։ Քաղաքի բնակիչները հնարավորություն են ունեցել անցնելու կանխարգելիչ հետազոտություններ և ստանալու մասնագետների խորհրդատվություն։ Ակցիայի շրջանակներում բժշկական ծառայություններն ընդհանուր առմամբ մատուցվել են 291 անգամ։
Սեպտեմբերի 23-ին Ախալքալաքի մունիցիպալիտետում՝ Ախալքալաքի հանրային առողջության կենտրոնում, Հիվանդությունների վաղ հայտնաբերման և սկրինինգի պետական ծրագրի շրջանակներում շարունակվել է ուռուցքաբանական հիվանդությունների սկրինինգի անվճար ակցիան։ Սա թվով արդեն վեցերորդ ակցիան էր։ Ակցիան կազմակերպել էր Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնը։
Ժամանակակից մեթոդներով հետազոտություններն իրականացրել է Նիկոզիի առաջնային առողջապահության կենտրոնի ուռուցքաբանական հիվանդությունների սկրինինգի շարժական խմբի որակավորված բուժաշխատողների խումբը։
Սկրինինգային ծրագրի շրջանակներում իրականացվել են՝
- 40-ից 70 տարեկան ներառյալ կանանց շրջանում արգանդի վզիկի և կրծքագեղձի քաղցկեղի սկրինինգ
- իրականացվել է 77 մամոգրաֆիկ հետազոտություն,
- հեպատիտ B-ի և C-ի, ինչպես նաև ՄԻԱՎ վարակի (ՁԻԱՀ) թեստավորում՝ 91 հետազոտություն,
- զարկերակային ճնշման չափում՝ 96 մարդու,
- մարդու պապիլոմավիրուսի (HPV) թեստավորում՝ 15 մարդու,
- 50-ից 70 տարեկան տղամարդկանց շրջանում շագանակագեղձի քաղցկեղի սկրինինգ
- երակային արյան միջոցով շագանակագեղձի սպեցիֆիկ անտիգենի (PSA) որոշում՝ 8 մարդու,
- 50-ից 70 տարեկան տղամարդկանց և կանանց շրջանում հաստ աղիքի քաղցկեղի սկրինինգ՝ FOBT պարզ մեթոդի (կղանքում թաքնված արյան թեստ) միջոցով՝ 4 մարդու։
Հետազոտություն անցած քաղաքացիներն արդյունքները կստանան մեկ ամսվա ընթացքում։
Սկրինինգային ծրագիրն անցկացվում է նաև Սամցխե-Ջավախքի այլ քաղաքներում։ Սեպտեմբերի 21-ին ակցիան անցկացվել է Ադիգենիում, 22-ին՝ Ախալցիխեում, 23-ին՝ Ախալքալաքում։ Սեպտեմբերի 24-ին՝ այսօր, ակցիան անցկացվում է Նինոծմինդայում, իսկ 25-ին՝ Բորժոմիում։
Հետազոտությունների նպատակն էր հիվանդությունների վաղ հայտնաբերումը, բնակչության առողջական վիճակի բարելավումը և կանխարգելիչ միջոցառումների ուժեղացումը։
Ինչպես հայտնում են Ախալքալաքի հանրային առողջության կենտրոնից, մունիցիպալիտետում նմանատիպ բժշկական ակցիա նախատեսվում է անցկացնել նաև հաջորդ տարի։


