նորություններ 18 Սեպտեմբերի, 2026 • Երկրորդային ընդունելությանը մասնակցել ցանկացող դիմորդների համար կրթական ծրագրերի ընտրության ժամկետը մոտենում է ավարտին

Այսպես կոչված երկրորդային ընդունելությանը մասնակցել ցանկացող դիմորդների համար կրթական ծրագրերի ընտրության ժամկետը մոտենում է ավարտին: Այս մասին հայտնում է Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը։

Կենտրոնում պարզաբանում են, որ առանց կրթական ծրագրեր ընտրելու դիմորդը չի կարող մասնակցել երկրորդային ընդունելության գործընթացին։

«Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը դիմորդներին հիշեցնում է, որ այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ժամը 18:00-ին ավարտվում է կրթական ծրագրերի ընտրության ժամկետը։ Մինչև այդ նրանք կարող են ընտրել իրենց ցանկալի ցանկացած թվով կրթական ծրագրեր։ Առանց ծրագրեր ընտրելու դիմորդը չի կարող մասնակցել երկրորդային ընդունելության գործընթացին։

Ծրագրերն ընտրելու համար դիմորդը պետք է մուտք գործի գրանցման www.online.naec.ge պորտալ, ընտրի «Միասնական ազգային քննություններ՝ երկրորդային ընդունելություն» բաժինը, անձնական համարի և արդեն առկա գաղտնաբառի միջոցով անցնի նույնականացում, ապա ընտրի ցանկալի կրթական ծրագրերը։

Հիշեցնենք, որ երկրորդային ընդունելությանը մասնակցելու իրավունք ունի այն դիմորդը, որը 2026 թվականի Միասնական ազգային քննությունների ընթացքում յուրաքանչյուր առարկայից հաղթահարել է սահմանված նվազագույն շեմը, սակայն չի ստացել ընդունվելու իրավունք։ Այդ իրավունքն ունի նաև այն դիմորդը, որը 2026 թվականի Միասնական ազգային քննությունների ընթացքում յուրաքանչյուր առարկայից չի հաղթահարել սահմանված նվազագույն շեմը, սակայն հաղթահարել է մասնագիտական կրթական ծրագրերի համար սահմանված նվազագույն շեմը», — նշված է հաղորդագրության մեջ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝