նորություններ 14 Սեպտեմբերի, 2026 • Ախալքալաքի մունիցիպալիտետում առաջին դասարան կգնա 525 երեխա

Նոր ուսումնական տարում Ախալքալաքի մունիցիպալիտետում առաջին դասարան, նախնական տվյալներով, պետք է հաճախի 525 երեխա։ Սակայն առաջին դասարանցիների վերջնական թիվը դեռ հայտնի չէ․ ցուցակները շարունակում են համալրվել։

Ախալքալաքի կրթական ռեսուրս կենտրոնի տնօրեն Թերեզա Չիվչյանի խոսքով՝ ծնողները շարունակում են երեխաներին գրանցել նույնիսկ ուսումնական տարվա մեկնարկին նախորդող վերջին օրերին։ Միայն այսօր ցուցակներում ընդգրկվել է ևս երկու ապագա առաջին դասարանցի։

Քաղաքի հինգ դպրոցներում այս պահին գրանցված է 183 առաջին դասարանցի։ Ամենաշատ երեխաներ կգհաճախեն թիվ 2 հանրային դպրոց՝ 80 աշակերտ։ Թիվ 4 հանրային դպրոցում գրանցված է 45 առաջին դասարանցի, թիվ 1 դպրոցում՝ 26, թիվ 3-ում՝ 19, իսկ թիվ 5-ում՝ 13։

Միևնույն ժամանակ, 525-ը դեռ վերջնական թիվ չէ, քանի որ երեխաների լրացուցիչ գրանցումից հետո տվյալները կարող են փոխվել։ Այս ուսումնական տարում առաջին դասարանցիների համար Առաջին զանգի միջոցառում չի կազմակերպվի Ափնիա, Բալխո, Մեծ Սամսար, Թախչա, Մոդեգամ, Մուրջախեթ գյուղերի դպրոցներում, ինչպես նաև Հոկամ գյուղի թիվ 2 դպրոցում։

Միևնույն ժամանակ, ինչպես նշում է Ախալքալաքի կրթական ռեսուրս կենտրոնի ղեկավարությունը, «Առաջին զանգի» միջոցառումը կանցկացվի մունիցիպալիտետի բոլոր այն դպրոցներում, որտեղ դրա անցկացման պայմաններ կան։ Ավելի վաղ որոշ դպրոցներում վերանորոգման աշխատանքներ էին իրականացվում։ Թերեզա Չիվչյանի խոսքով՝ այսօրվա դրությամբ այդ աշխատանքներն արդեն ավարտվել են, ուստի ուսումնական տարին կսկսվի սովորական ռեժիմով։

Առանձնահատուկ իրավիճակ է ստեղծվել Սուլդա և Հոկամ գյուղերի դպրոցներում, որտեղ ներկայում կառուցվում են նոր դպրոցական շենքեր։ Չնայած շինարարական աշխատանքների շարունակմանը՝ դպրոցականների համար ուսումնական տարին կսկսվի, իսկ Առաջին զանգի տոնական միջոցառումը կանցկացվի դպրոցների հին շենքերում։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝