Գերատեսչության տեղեկության համաձայն՝ Վրաստանի ժողովրդական պաշտպանը ԵԱՀԿ հանձնակատարին ծանոթացրել է ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ուղղությամբ աշխատակազմի գործունեությանը, ներկայացրել տարեկան զեկույցներում արտացոլված մարտահրավերները և դրանց լուծման նպատակով մշակված առաջարկությունները։
«Հանդիպման ընթացքում քննարկվել է երկրում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության տեսանկյունից առկա իրավիճակը, լեզվական խոչընդոտների, կրթության, տեղեկատվության և ծառայությունների հասանելիության հարցերը։
Հանդիպմանը ներկա են եղել նաև Վրաստանի ժողովրդական պաշտպանի տեղակալ Իրինա Չիխլաձեն և ԵԱՀԿ ազգային փոքրամասնությունների հարցերով գերագույն հանձնակատարի քաղաքականության և իրավական հարցերով խորհրդական Անն-Սեսիլ Լեյվրազը», — ասվում է տեղեկության մեջ։



