Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայությանը (ԱԴԾ):
«Դուրովին մեղադրանք է առաջադրվել 205.1 հոդվածի 1.1 մասի (ահաբեկչական գործունեությանը օժանդակություն) հոդվածով հարուցված քրեական գործով», — ասվում է հայտարարության մեջ:
Գերատեսչության տվյալներով՝ «մեսենջերի վարչակազմը չի կարողացել վերացնել Ուկրաինայի հետախուզական գործակալությունների կողմից դավադրություններ ծրագրելու և զանգվածային սպանություններ իրականացնելու համար օգտագործվող ալիքները»:


