Numbeo-ի հաշվարկների համաձայն՝ Վրաստանի բնակիչները կոմունալ ծառայությունների համար ամսական վճարում են միջինը 77.48 դոլար։
Միջազգային հետազոտական կազմակերպության մեթոդաբանության համաձայն՝ այս գումարը հաշվարկվում է 85 քառակուսի մետր բնակելի տարածքի համար ջեռուցման և հովացման, էլեկտրաէներգիայի, ջրի և աղբահանության միջին ամսական ծախսերի հիման վրա։
Վրաստանը կոմունալ վյարների դրույքաչափերով 100 երկրների վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 71-րդ տեղը։
Ամենացածր գները Ադրբեջանում են, ամենաբարձրը՝ Ռուսաստանում
Տվյալները տարածաշրջանային տեսանկյունից դիտարկելիս, Numbeo-ի վերջին վարկանիշային աղյուսակի համաձայն, Վրաստանում կոմունալ ծառայությունները ավելի էժան են, քան Ադրբեջանում և Թուրքիայում, մինչդեռ Ռուսաստանում դրանք ամենաբարձրն են։
Ավելի կոնկրետ, Վրաստանում և հարևան երկրներում կոմունալ վճարումների ծավալը հետևյալն է.
- Ադրբեջան (79-րդ տեղ)՝ 57,19 ԱՄՆ դոլար,
- Թուրքիա (74-րդ տեղ)՝ 70,97 ԱՄՆ դոլար,
- Վրաստան (71-րդ տեղ)՝ 77,48 ԱՄՆ դոլար,
- Հայաստան (51-րդ տեղ)՝ 120,78 ԱՄՆ դոլար,
- Ռուսաստան (43-րդ տեղ)՝ 139,38 ԱՄՆ դոլար։
Երբ խոսքը վերաբերում է աշխարհի ամենաթանկ երկրներին, ապա այս առումով, ամենաբարձր կոմունալ վճարները գրանցվել են Ավստրիայում, որին հաջորդում է Գերմանիան։
Ամենաթանկ/ամենաէժան կոմունալ ծառայություններ ունեցող երկրները
Ստորև ներկայացված է 10 երկրների ցանկը, որտեղ կոմունալ ծառայությունների վճարները ամենաբարձրն են.
- Ավստրիա՝ $377.36,
- Գերմանիա՝ $351.49,
- Միացյալ Թագավորություն՝ $323.11,
- Լատվիա՝ $316.90,
- Չեխիա՝ $316.40,
- Էստոնիա՝ $308.25,
- Լեհաստան՝ $307.82,
- Իսրայել՝ $299.55,
- Լյուքսեմբուրգ՝ $295.08,
- Սլովենիա՝ $293.79:
Ստորև ներկայացված են 10 երկրները, որտեղ կոմունալ ծառայությունների վճարները ամենացածրն են.
- Իրան՝ $14.01,
- Վենեսուելա՝ $21.08,
- Եգիպտոս՝ $21.54,
- Բոլիվիա՝ $29.22,
- Բանգլադեշ՝ $30.44,
- Նեպալ՝ $31.54,
- Կուբա՝ $36.78,
- Հնդկաստան՝ $37.36,
- Ալժիր՝ $39.09,
- Մարոկկո՝ $40.44:



