Հայկական ցածրարժեք FLYONE Armenia ավիաընկերությունը մեծացնում է Երևանի և Բաթումիի միջև չվերթների հաճախականությունը։
Ըստ ավիաընկերության կողմից Քաղաքացիական ավիացիայի գործակալությանը ներկայացված չվացուցակի՝ հուլիսի 16-ից սկսած շաբաթական երեք չվերթներին կավելացվի ևս երեք չվերթ։ Հետևաբար, ըստ Քաղաքացիական ավիացիայի գործակալության, Երևան-Բաթումի երթուղով կանոնավոր ավիաչվերթները կիրականացվեն շաբաթական վեց անգամ՝ ամեն օր, բացառությամբ կիրակի օրերի։
Քաղաքացիական ավիացիայի գործակալությունը լրացուցիչ չվերթների համար անհրաժեշտ թույլտվությունը տրամադրել է հուլիսի 7-ին։ FLYONE Armenia-ն կանոնավոր չվերթներ է իրականացնում դեպի Վրաստան 2022 թվականից։ Բաթումիից բացի, ավիաընկերությունը թռիչքներ է իրականացնում նաև դեպի Թբիլիսի։



