նորություններ 15 Հուլիսի, 2026 • ՆԳՆ-ն 121 մարդու է ձերբակալել  թմրամիջոցների պատրաստման եւ վաճառքի մեղադրանքով

Ներքին գործերի նախարարության աշխատակիցները, ողջ երկրի տարածքով իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների մեղադրանքով ձերբակալել են 121 անձի, այդ թվում՝ 59 անձ, ովքեր տարբեր ձևերով ներգրավված են եղել թմրամիջոցների իրացման սխեմայի մեջ։

Ինչպես նշվել է ճեպազրույցում, ձերբակալվածների թվում կան ինչպես Վրաստանի, այնպես էլ օտարերկրյա պետությունների քաղաքացիներ։

«Ոստիկանությունը, դատարանի որոշման հիման վրա, մի քանի անգամ իրականացրել է թմրամիջոցների հսկիչ գնում և կատարել նշված գնումների գաղտնի տեսաձայնագրում։

Ձերբակալվել են նաև այն անձինք, ում բացահայտման նպատակով իրավապահները փոխարինել են նրանց անունով քողարկված ուղարկված ծանրոցները և որպես իրեղեն ապացույց առգրավել առանձնապես խոշոր չափի թմրամիջոցներ։

Իրավապահները, մեղադրյալների անձնական, բնակարանների և ավտոմեքենաների խուզարկության արդյունքում, ինչպես նաև անցկացված քննչական փորձարկումների ժամանակ, նրանց կողմից մատնանշված վայրերից որպես իրեղեն ապացույց առգրավել են վաճառքի համար պատրաստված տարբեր տեսակի առանձնապես խոշոր չափի թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր, այդ թվում՝ «Մեթադոն», «Ալֆա-PVP», «Կոկաին», «Կետամին», «Բուպրենորֆին», «Մարիխուանա», «Կանեփ» բույս և այլն։

Ոստիկանության կողմից առգրավվել են նաև թմրամիջոցների փաթեթավորման համար անհրաժեշտ նյութեր, էլեկտրոնային կշեռքներ և, ենթադրաբար, թմրամիջոցների իրացումից ստացված գումար։

Հետաքննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 260-րդ, 260-րդ տերցիա, 260-րդ կվարտա, 261-րդ և 265-րդ պրիմա հոդվածներով, որոնք նախատեսում են մինչև 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում։

Ներքին գործերի նախարարությունն ակտիվորեն շարունակում է անզիջում պայքարը թմրահանցագործությունների դեմ։ Դա են վկայում ընթացիկ տարվա վեց ամիսների վիճակագրական տվյալները։ Հաշվետու ժամանակահատվածում թմրահանցագործության մեղադրանքով քրեական պատասխանատվության է ենթարկվել մոտ 5000 անձ, այդ թվում՝ մոտ 1000 անձ, ովքեր տարբեր ձևերով ներգրավված են եղել թմրամիջոցների իրացման մեջ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ թմրահանցագործության մեղադրանքով պատասխանատվության ենթարկված անձանց թիվն աճել է 85%-ով։

Ցանկանում եմ նաև նշել, որ թմրամիջոցների իրացմամբ զբաղվող անձանց նկատմամբ ոստիկանական ստորաբաժանումները ապագայում ևս կձեռնարկեն օրենքով նախատեսված ամենախիստ միջոցները»,- հայտարարվել է ՆԳՆ-ում կայացած ճեպազրույցի ժամանակ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝