Այսօր՝ հուլիսի 14-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Ազավրեթ գյուղում իր տանը 55-ամյա տղամարդը հայտնաբերվել է մահացած։ Մարմինը տարվել է դիահերձման։
Գյուղում շրջանառվում են հակասական տեղեկություններ, որոշները ենթադրում են սպանություն, իսկ մյուսները քննարկում են ինքնասպանության վարկածը։
Jnews-ը փորձում է այս տեղեկատվությունը ճշտել Վրաստանի Ներքին գործերի նախարարությունից։
Տղամարդը ապրել է սովորական կյանքով՝ արտագնա աշխատանքի մեկնել Ռուսաստան։ Նրա երեխաները արտասահմանում են, նա ապրում էր գյուղում կնոջ հետ։
Jnews-ը ավելի շատ մանրամասներ կտրամադրի, երբ դրանք պարզաբանվեն։


