նորություններ 6 Հուլիսի, 2026 • Առաջիկա օրերին սպասվում է եղանակի վատթարացում

Վրաստանի շրջակա միջավայրի ազգային գործակալությունը զգուշացնում է հանրությանը առաջիկա օրերին արևելյան Վրաստանում եղանակային պայմանների վատթարացման մասին։

Օթերևութաբանների կանխատեսմամբ՝ հուլիսի 6-ի երեկոյան ժամերից մինչև հուլիսի 9-ի առավոտը արևելյան Վրաստանում սպասվում են պարբերաբար տեղումներ, որոշ շրջաններում՝ առատ, իսկ Կախեթիի շրջանում՝ ուժգին։ Հնարավոր են ամպրոպներ, կարկուտ և ուժեղ քամի։

«Սպասվող առատ տեղումները կարող են հանգեցնել գետերի մակարդակի զգալի բարձրացման արևելյան Վրաստանում, Կախեթիի շրջանում փոքր գետերի վարարման, ինչպես նաև սողանքների և սելավների առաջացման և ակտիվացման բլրոտ և լեռնային շրջաններում (վտանգի մակարդակը՝ բարձր Կախեթիի շրջանում, չափավոր՝ այլուր)», — հայտարարում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝