նորություններ 13 Օգոստոսի, 2026 • Ախալքալաքում զով ամառ է. եղանակի կանխատեսումը օգոստոսի 14-ից 15-ը

Շրջակա միջավայրի գործակալության կայքում հրապարակված եղանակի կանխատեսման համաձայն՝ Ջավախքում առաջիկա երկու օրերին սպասվում է մասամբ ամպամած և զով եղանակ, կանխատեսվում է ջերմաստիճանի աննշան անկում։

Ախալքալաքն ու Նինոծմինդան պատկանում են Արևելյան Վրաստանի բարձրլեռնային շրջաններին, Ախալցիխեն՝ Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններին։

Ուրբաթ, 2026 թվականի օգոստոսի 14

Արևելյան Վրաստան. Մասամբ ամպամած։ Շրջանների մեծ մասում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպներ, որոշ շրջաններում հնարավոր է ուժեղ անձրև և կարկուտ։ Արևմտյան քամի՝ 10-15 մ/վրկ արագությամբ, ամպրոպների ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում։

Օդի ջերմաստիճանը՝

  • հարթավայրերում գիշերը ջերմաստիճանը կլինի +16-ից +21°C, իսկ ցերեկը՝ +26-ից +31°C
  • լեռներում գիշերը ջերմաստիճանը կլինի +12-ից +17°C, իսկ ցերեկը՝ +23-ից +28°C
  • բարձր լեռներում գիշերային ժամերին ջերմաստիճանը կլինի +8-ից +13°C, իսկ ցերեկային ժամերին՝ +14-ից +19°C
  • որոշ վայրերում ջերմաստիճանը կհասնի +23°C-ի։

Շաբաթ, 2026 թվականի օգոստոսի 15
Արևելյան Վրաստանում ամպամածությունը ժամանակ առ ժամանակ կաճի։ Շրջանների մեծ մասում կլինեն կարճատև անձրևներ և ամպրոպներ, որոշ դեպքերում՝ ուժեղ, հնարավոր է կարկուտ։ Քամին կլինի փոփոխական՝ 10-15 մ/վրկ արագությամբ, ամպրոպների ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում։

Օդի ջերմաստիճանը՝

  • հարթավայրերում գիշերը ջերմաստիճանը կլինի +15-ից +20°C, իսկ ցերեկը՝ +23-ից +28°C
  • լեռներում գիշերը ջերմաստիճանը կլինի +12-ից +17°C, իսկ ցերեկը՝ +21-ից +26°C
  • բարձր լեռներում գիշերը ջերմաստիճանը կլինի +8-ից +13°C, իսկ ցերեկը՝ +13-ից +18°C
  • որոշ շրջաններում ջերմաստիճանը կհասնի +21°C-ի։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝