Ազգային շրջակա միջավայրի գործակալությունը զգուշացրել է Վրաստանի լեռնային շրջաններում եղանակի վատթարացման մասին՝ սկսած այսօրվանից։
«Հուլիսի 3-ի երեկոյանից մինչև հուլիսի 5-ը Վրաստանի լեռնային շրջաններում սպասվում են պարբերաբար կարճատև, երբեմն՝ ուժեղ տեղումներ։ Հնարավոր են ամպրոպներ, կարկուտ և ուժեղ քամի», — ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։
Օդերևութաբանները կանխատեսում են, որ սպասվող տեղումները կարող են ջրհեղեղներ և սողանքներ առաջացնել բլրոտ և լեռնային շրջաններում: Վտանգի մակարդակը գնահատվում է որպես միջին:

