նորություններ 25 Հունիսի, 2026 • Խորհրդարանը հաստատել է արագության գերազանցման համար տուգանքի նվազման մասին օրենքը

Վրաստանի խորհրդարանն աջակցել է օրենքի նախագծին, որի համաձայն՝ արագության գերազանցման համար տուգանքները նվազեցին։ Փոփոխությունները կատարվել են «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում»։

Այդ փոփոխությունների համաձայն՝

15 կմ/ժ-ից ավելի, բայց ոչ ավելի, քան 30 կմ/ժ-ով արագությունը գերազանցելու համար տուգանքը 100 լարիի փոխարեն սահմանվում է 50 լարի։

30 կմ/ժ-ից ավելի, բայց ոչ ավելի, քան 40 կմ/ժ-ով արագությունը գերազանցելու համար տուգանքը մնում է նույնը՝ 100 լարի։

40 կմ/ժ-ից մինչև 50 կմ/ժ արագությունը գերազանցելը 300 լարիի փոխարեն կառաջացնի տուգանք 100 լարիի չափով։

50 կմ/ժ-ից ավելի արագությամբ գերազանցելու համար կպահպանվի բարձր պատժամիջոցը՝ 300 լարիի չափով։

Փոփոխությունները վերաբերում են նաև վարորդական իրավունքի վկայականին շնորհված 100-միավորանոց (բալային) համակարգին.

15-ից մինչև 30 կմ/ժ արագությունը գերազանցելու դեպքում վարորդից կպակասեցվի 10 միավոր։

30-ից մինչև 50 կմ/ժ արագությունը գերազանցելու դեպքում վարորդից 20 միավորի փոխարեն կպակասեցվի 10 միավոր։

50 կմ/ժ-ից ավելի արագությունը գերազանցելու դեպքում վարորդից կպակասեցվի 20 միավոր։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝