նորություններ 26 Հունիսի, 2026 • Հանդիպում 60 տարի անց (Photo)

Դամալա գյուղում հունիսի 24-ին առանձնակի շուքով նշվեց 1966 թվականի շրջանավարտների դպրոցն ավարտելու 60-ամյակը։ Այդ առթիվ Ասպինձայի մունիցիպալիտետի միակ հայկական գյուղում ցերեկույթ էին կազմակերպել, որը ողողված էր հիշողություններով, ջերմ ու հաճելի պատմություններով, որոնք ներկաներին վերադարձրին պատանեկության ու երիտասարդության տարիներ։

04

Հատուկ ցերեկույթին ներկա գտնվելու համար գյուղ էին վերադարձել մարդիկ, ովքեր դպրոցն ավարտելուց հետո իրենց կյանքն ու ապրուստը գտել էին երկրի սահմաններից դուրս։ Ցավով, պետք է նշենք, որ կային նաև մարդիկ, ովքեր բացակա էին, բայց դասընկերները նրանց բացակա չդրեցին։

06

Միջոցառմանը ներկա էր նաև 1966 թվականի շրջանավարտները ուսուցիչը՝ հարգելի Մինաս Տոնականյանը, ում գլխավորությամբ հիշեցին բոլորին, հիշեցին պատանեկության տարիների արկածները, խոսեցին գաղտնի սերերի մասին, ծիծաղեցին՝ հուզվեցին և հուզեով նաեւ ներկաներին։

08

09

Ցերեկույթն անցակացվեց գյուղի մշակույթի տանը, որտեղ բացի ավարտակնների զրույցներից ու պատմություններց, հնչեց ազգային նաեւ երգ ու պար։ Նրանց ողջունեցին և շնորհավորեցին գյուղի երիտասարդներն իրենց պարային ելույթներով։

03

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝