նորություններ 3 Օգոստոսի, 2026 • Ախալքալաքում բացվել է նոր «Hunter Barbers» բարբերշոփը (R)

Ախալքալաքում՝ Ազատության փողոցի 70ա հասցեում, Լիբերթի բանկի դիմաց, բացվել է նոր բարբերշոփ՝ «Hunter Barbers»-ը։ Այստեղ Ձեզ սպասվում է բարձրակարգ սպասարկում՝ հաճելի միջավայրում։

barbershop_3

barbershop_10

Մուրադն ու Կարենը, որոնք Երևանում կրթություն ստացած և տարիների աշխատանքային փորձ ունեն ինչպես Ախալքալաքում, այնպես էլ Երևանում, բարբերշոփ են բացել, որպեսզի Ախալքալաքի տղամարդիկ հնարավորություն ունենան բարձրորակ մազերի և մորուքի խնամք ստանալու համար։

barbershop_7

barbershop_6

«Hunter Barbers» բարբերշոփը տղամարդկանց վարսահարդարման և մորուքի խնամքի ծառայությունների լայն տեսականի է առաջարկում՝ տարբեր երկարության և բարդության մազերի կտրվածքներ, գլխի լվացում, պրոֆեսիոնալ ոճավորում, սափրում և դեմքի մաշկի խնամք, մորուքի ձևավորում, ոճավորում, խնամք և մորուքի ներկում։

Բարբերները նաև առաջարկում են մազերի մանկական կտրվածքներ։

Խստորեն պահպանվում են բոլոր հիգիենիկ չափանիշները և գործիքների ախտահանումը։

barbershop_8

barbershop_9

barbershop_11

«Hunter Barbers»-ում նախատեսվում է կազմակերպել տարբեր սեմինարներ այս ոլորտով հետաքրքրվողների համար, ինչպես նաև կառաջարկի բարբերի արհեստի վերապատրաստում և համապատասխան հավաստագրի տրամադրում ցանկացողներին։

barbershop_5

barbershop_2

«Hunter Barbers»-ը բաց է ամեն օր, առանց հանգստյան օրերի, ժամը 10:00-ից մինչև 00:00: Եթե ցանկանում եք նախապես ամրագրել այցը և պայմանավորվել, խնդրում ենք անմիջապես զանգահարել բարբերներին.

Մուրադ՝ 568689164

Կարեն՝ 574209772

Կարող եք նաև բաժանորդագրվել բարբերշոփի Ինստագրամի էջին՝ անցնելով հղումով ։

barbershop_1

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝