նորություններ 19 Հունիսի, 2026 • Եղանակի տեսությունը մինչև հունիսի 21-ը

Ախալքալաքում առաջիկա 2-3 օրերին եղանակը կլինի տաք, սակայն հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ: Ներկայացնում ենք օր առ օր մանրամասն եղանակային կանխատեսումը, որը հրապարակվել է Շրջակա միջավայրի ազգային գործակալության կայքում։

Հունիսի 19` ուրբաթ

Արևելյան Վրաստանում սպասվում է փոփոխական ամպամածություն։ Տեղ-տեղ հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, ինչպես նաև կարկուտ։ Քամին կլինի փոփոխական՝ 10-15 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը բարձրլեռնային գոտիներում՝ գիշերը +6-ից +11°C, ցերեկը +18-ից +23 C:

Հունիսի 20` շաբաթ

Արևելյան Վրաստանում սպասվում է փոփոխական ամպամածություն։ Գիշերը տեղ-տեղ, իսկ ցերեկը շրջանների մեծ մասում սպասվում են կարճատև անձրև՝ ամպրոպով, տեղ-տեղ՝ ուժեղ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ արևմտյան, 10–15 մ/վ, ամպրոպի ժամանակ որոշ վայրերում հնարավոր է քամու ուժգնացում։ Օդի ջերմաստիճանը բարձրլեռնային գոտիներում՝ գիշերը +9-ից +14°C, ցերեկը +20-ից +25°C։

Հունիսի 21` կիրակի

Արևելյան Վրաստանում սպասվում է ամպամածության ժամանակավոր ավելացում։
Գիշերը շրջանների մեծ մասում, իսկ ցերեկը որոշ շրջաններում սպասվում են կարճատև անձրև՝ ամպրոպով։ Գիշերը տեղ-տեղ անձրևը կարող են լինել ուժեղ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ արևմտյան, 10–15 մ/վ արագությամբ, տեղ-տեղ ուժեղ՝ մինչև 17–22 մ/վ։ Օդի ջերմաստիճանը՝ բարձր լեռնային գոտիներում՝ գիշերը +8-ից +13°C, ցերեկը +15-ից +20°C։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝