նորություններ 15 Հունիսի, 2026 • Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ հունիսի 16-17-ին սպասվում է տաք և հիմնականում առանց տեղումների եղանակ, իսկ հունիսի 18-ին անձրև կլինի, որոշ տեղերում հնարավոր է կարկուտ։

Թբիլիսիում գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև՝ ամպրոպով։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կկազմի +29, +31 աստիճան։

Արևելյան Վրաստանի բարձրալեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ: Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կլինի +20, +22 աստիճան:

Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցիխե, Բորժոմի, Դուշեթի, Թիանեթի, Փասանաուրի) սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ: Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կլինի +27, +29 աստիճան:

Ափամերձ շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի) հունիսի 16-17-ին սպասվում է տաք և առանց տեղումների եղանակ, իսկ հունիսի 18-ին՝ անձրև։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կկազմի +27, +29 աստիճան։

Արևմտյան Վրաստանի ցածրադիր շրջաններում (Զեստափոնի, Քութայիսի, Սամտրեդիա, Զուգդիդի, Մարտվիլի, Օզուրգեթի) հունիսի 16-17-ին սպասվում է տաք և առանց տեղումների եղանակ, իսկ հունիսի 18-ին անձրև կլինի։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կկազմի +29, +31 աստիճան։

Արևմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ամբրոլաուրի, Օնի, Ցագերի, Շովի, Ճիաթուրա, Սաչխերե, Խուլո, Ռիկոթի լեռնանցք) հունիսի 16-17-ը սպասվում է տաք և առանց տեղումների եղանակ, իսկ հունիսի 18-ին անձրև կտեղա։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կլինի +27, +29 աստիճան։

Արևմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Մեստիա, Բախմարո) հունիսի 16-17-ը սպասվում է տաք և առանց տեղումների եղանակ, իսկ հունիսի 18-ին անձրև կտեղա։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կլինի +24, +26 աստիճան։

Քարթլիում (Ռուսթավի, Բոլնիսի, Մառնեուլի, Գարդաբանի, Գորի, Ցխինվալի) սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կլինի +28, +30 աստիճան։

Կախեթիում (Սագարեջո, Թելավի, Գուրջաանի, Սիղնաղի, Լագոդեխի, Ղվարելի, Ախմետա, Դեդոփլիծղարո) սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ: Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կլինի +28, +30 աստիճան:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝