Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ հունիսի 13-ից 15-ը՝ շոգի պայմաններում, Վրաստանի որոշ շրջաններում սպասվում է թույլ անձրև և կարկուտ։
Թբիլիսիում գիշերը սպասվում է կարճատև անձրև՝ ամպրոպով։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կլինի +26, +28 աստիճան։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) Ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կկազմի +17, +19 աստիճան:
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում նույնպես (Ախալցիխե, Բորժոմի, Դուշեթի, Թիանեթի, Փասանաուրի) Ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Օդի ջերմաստիճանը կլինի +25, Օրվա ընթացքում +27 աստիճան։
Ափամերձ շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի) հունիսի 13-ին սպասվում է տաք և առանց տեղումների եղանակ, իսկ հունիսի 14-15-ին՝ անձրև։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կլինի +23, +25 աստիճան։
Արևմտյան Վրաստանի ցածրադիր շրջաններում (Զեստափոնի, Քութայիսի, Սամտրեդիա, Զուգդիդի, Մարտվիլի, Օզուրգեթի) հունիսի 13-ին սպասվում է տաք և առանց տեղումների եղանակ, իսկ հունիսի 14-15-ին՝ անձրև։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կլինի +26, +28 աստիճան։
Արևմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ամբրոլաուրի, Օնի, Ցագերի, Շովի, Ճիաթուրա, Սաչխերե, Խուլո, Ռիկոթի լեռնանցք) հունիսի 13-ին սպասվում է տաք և առանց տեղումպերի եղանակ, իսկ հունիսի 14-15-ին՝ անձրև։ Օդի ջերմաստիճանը օրվա ընթացքում կլինի +25, +27 աստիճան։
Արևմտյան Վրաստանի լեռնային շրջանների (Մեստիա, Բախմարո) որոշ վայրերում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կլինի +20, +22 աստիճան։
Քարթլիում (Ռուսթավի, Բոլնիսի, Մարնեուլի, Գարդաբանի, Գորի, Ցխինվալի) Ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կլինի +27, +29 աստիճան։
Կախեթիում (Սագարեջո, Թելավի, Գուրջաանի, Սիղնաղի, Լագոդեխի, Ղվարելի, Ախմետա, Դեդոփլիծղարո) Ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կլինի +27, +29 աստիճան։


