Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեն հրաժարական է տվել: Ինչպես նշված է Թինաթին Ռուխաձեի հայտարարության մեջ, նա նշված որոշումը կայացրել է առողջական վիճակից ելնելով:
«Վարչապետի հետ խորհրդակցությունից հետո որոշում կայացրեցի թողնել մշակույթի նախարարի պաշտոնը: Առողջական վիճակից ելնելով՝ ինձ անհրաժեշտ կլինի անցնել բուժման հատուկ կուրս, ինչի պատճառով չեմ կարողանա պատշաճ կերպով կատարել նախարարի պարտականությունները: Մշակույթը մի ոլորտ է, որն առանձնահատուկ հոգատարություն և ուշադրություն է պահանջում: Ցավում եմ, որ առողջական վիճակս թույլ չի տալիս պատշաճ ուշադրություն դարձնել այն գործին, որն այնքան շատ եմ սիրում և ինձ համար ամենաթանկն է:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել վարչապետին հայտնած վստահության համար: Շնորհակալություն կառավարության յուրաքանչյուր անդամին աջակցության և զորակցության համար:
Շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ովքեր աջակցում էին մեր նախաձեռնություններին: Առանձնահատուկ շնորհակալություն մշակույթի նախարարության յուրաքանչյուր աշխատակցի՝ անխոնջ աշխատանքի և նվիրված ծառայության համար:
Մնում եմ ձեր երկրպագուն և մաղթում հաջողություններ», – նշված է Թինաթին Ռուխաձեի հայտարարության մեջ:



