նորություններ 1 Հունիսի, 2026 • Վրաստանում հայտնաբերվել է դենգեի վիրուս

Վրաստանում հայտնաբերվել է դենգեի վիրուս։ Այս մասին հայտարարել է Իաշվիլիի անվան կենտրոնական մանկական հիվանդանոցի բժշկական տնօրեն Իվանե Չխաիձեն։

Նրա խոսքով՝ անցյալ շաբաթ դենգեի վիրուսը հաստատվել է մեկ մարդու մոտ։

Այնուամենայնիվ, Իվանե Չխաիձեն այլ մանրամասներ չի պարզաբանել։

Ինչպես հայտնի է, սա վիրուս է, որը փոխանցվում է մոծակի խայթոցի միջոցով։ Դենգեի ինկուբացիոն շրջանը սովորաբար 5-7 օր է, իսկ դասական ձևով այն տատանվում է մինչև 15 օր։ Վիրուսը սկսվում է ուժեղ դողով և ջերմաստիճանի բարձրացմամբ մինչև 39-41 աստիճան։ Այն նաև բնութագրվում է ուժեղ գլխացավով, մկանների և հոդերի ցավերով։

Ինչ վերաբերում է Էբոլա վիրուսին, ապա, ըստ Իվանե Չխաիձեի, Վրաստանում Էբոլայի դեպքեր չեն գրանցվել, և դրա տարածման վտանգ չկա։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝