նորություններ 28 Մայիսի, 2026 • Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին պաշտոնապես կբացվի հունիսի 2-ին

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա հունիսի 2-ին` Վրաստանի Ախալքալաքի կայարանում։

Վրաստանի «Report» բյուրոյի տվյալներով՝ արարողությանը կմասնակցեն Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտոնյաներ։

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին փորձարկման ռեժիմով գործում է 2017 թվականից, սակայն նախագծի պաշտոնական բացումը նախատեսված է հունիսի 2-ին։

Երկաթուղու ընդհանուր երկարությունը 827 կիլոմետր է, որից 213-ը՝ Վրաստանի տարածքում է։ Վրացական հատվածի շինարարությունը ֆինանսավորվել է Ադրբեջանի կողմից տրամադրված 775 միլիոն դոլարի վարկով։ Վարկը կմարվի նախագծից ստացված եկամուտներից։

«Report»-ի հարցմանը ի պատասխան՝ «Ադրբեջանի երկաթուղիներ» (ԱԵ) ընկերությունը հայտարարել է, որ ընկերությունը 2023 թվականի մայիսից մինչև 2024 թվականի մայիսը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու արդիականացման աշխատանքներ է իրականացրել, և նախագիծը հաջողությամբ ավարտվել է։

Վերակառուցման արդյունքում գծի տարեկան թողունակությունը 1 միլիոն տոննայից աճել է մինչև 5 միլիոն տոննա։

2017 թվականի հոկտեմբերի 30-ին Բաքվում տեղի է ունեցել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու պաշտոնական բացման արարողությունը։

Բացմանը մասնակցել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, այն ժամանակվա Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, այն ժամանակվա Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին և այլ բարձրաստիճան հյուրեր։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝