Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը հրապարակել է մայիսի 22-ի և 23-ի եղանակի կանխատեսումը: Այս կանխատեսման համաձայն՝ սպասվում է համեմատաբար ցուրտ եղանակ՝ բարձրլեռնային շրջաններում +10-ից +11°C, իսկ ցածրլեռնային շրջաններում՝ +23-ից +27°C: Մենք ներկայացնում ենք ըստ օրերի և կլիմայական շրջանների մանրամասն կանխատեսում:
Նշենք, որ Ախալքալաքն ու Նինոծմինդան պատկանում են Վրաստանի արևելյան բարձրլեռնային շրջաններին, իսկ Ախալցիխեն՝ Վրաստանի արևելյան լեռնային շրջաններին:
Ուրբաթ, մայիսի 22
Արևմտյան Վրաստանում ժամանակ առ ժամանակ ամպամածությունը կաճի: Գիշերը շրջանների մեծ մասում, իսկ ցերեկը՝ որոշ շրջաններում, սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ: Արևմտյան քամու արագությունը կկազմի 10-15 մ/վ:
Օդի ջերմաստիճանը՝
• ցածրադիր վայրերում՝ +11-ից +16°C գիշերը, +18-ից +23°C ցերեկը։
• լեռներում՝ +8-ից +13°C գիշերը, +18-ից +23°C ցերեկը։
• բարձրլեռնային վայրերում՝ +2-ից +7°C գիշերը, +15-ից +20°C ցերեկը։
Արևելյան Վրաստանում՝ պարբերաբար ամպամածության ավելացում։ Շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, գիշերը տեղ-տեղ՝ ուժգին անձրև և կարկուտ։ Արևմտյան քամին՝ 10-15 մ/վրկ։
Օդի ջերմաստիճանը՝
• հովտում՝ +9-ից +14°C գիշերը, +19-ից +24°C ցերեկը։
• լեռներում՝ +6-ից +11°C գիշերը, +17-ից +22°C ցերեկը։
• բարձրլեռնային վայրերում՝ +2-ից +7°C գիշերը, +11-ից +16°C ցերեկը։
Շաբաթ, մայիսի 23
Արևմտյան Վրաստան, մասամբ ամպամած։ Գիշերը, հիմնականում, առանց տեղումների, իսկ ցերեկվա ընթացքում՝ տեղ-տեղ անձրևներ և ամպրոպ։ Արևելյան քամին՝ 10-15 մ/վ։
Օդի ջերմաստիճանը՝
• ցածրադիր վայրերում՝ գիշերը +8-ից +13°C, ցերեկը՝ +23-ից +28°C։
• լեռներում՝ գիշերը +7-ից +12°C, ցերեկը՝ +22-ից +27°C։
• բարձրադիր վայրերում՝ գիշերը +1-ից +6°C, ցերեկը՝ +18-ից +23°C։
Արևելյան Վրաստան՝ մասամբ ամպամած։ Տեղ-տեղ՝ կարճատև անձրև և ամպրոպ, առատ տեղումներով, մառախուղով և տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Արևելյան քամին՝ 10-15 մ/վ։
Օդի ջերմաստիճանը՝
• ցածրադիր վայրերում՝ գիշերը +8-ից +13°C, ցերեկը՝ +21-ից +26°C։
• լեռներում՝ գիշերը +4-ից +9°C, ցերեկը՝ +19-ից +24°C։
• բարձրլեռնային գոտիներում՝ գիշերը՝ 0, +5°, ցերեկը՝ +9, +14°, որոշ տեղերում՝ մինչև +19°:

