Ըստ շրջակա միջավայրի ազգային գործակալության՝ Վրաստանում առաջիկա օրերին սպասվում է համեմատաբար զով, պարբերաբար տեղումներով եղանակ, որոշ տեղերում հնարավոր է ամպրոպ և ուժեղ քամի։
Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ մայիսի 19-ին և 21-ին Թբիլիսիում սպասվում է կարճատև անձրև՝ ամպրոպով, իսկ մայիսի 20-ին տեղումներ չեն լինի։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կլինի +20, +22 աստիճան։
Արևելյան Վրաստանի բարձր լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) սպասվում է կարճատև անձրև։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կլինի +11, +13 աստիճան:
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցիխե, Բորժոմի, Դուշեթի, Թիանեթի, Փասանաուրի) սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կլինի +15, +17 աստիճան։
«Ափամերձ շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի) կարճատև անձրև և ամպրոպ է սպասվում։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կլինի +18, +20 աստիճան։
Արևմտյան Վրաստանի ցածրադիր շրջաններում (Զեստափոնի, Քութայիսի, Սամտրեդիա, Զուգդիդի, Մարտվիլի, Օզուրգեթի) կարճատև անձրև և ամպրոպ է սպասվում։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կլինի +20, +22 աստիճան։
Արևմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ամբրոլաուրի, Օնի, Ցագերի, Շովի, Ճիաթուրա, Սաչխերե, Խուլո, Ռիկոթի լեռնանցք) կարճատև անձրև և ամպրոպ է սպասվում։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կլինի +18, +20 աստիճան։
Արևմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Մեստիա, Բախմարո) կարճատև անձրև և ամպրոպ է սպասվում։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կլինի +13, +15 աստիճան։
Քարթլիում (Ռուսթավի, Բոլնիսի, Մառնեուլի, Գարդաբանի, Գորի, Ցխինվալի) կարճատև անձրև և ամպրոպ է սպասվում։ Օրվա ընթացքում ջերմաստիճանը կլինի +20, +22 աստիճան։
Կախեթիում (Սագարեջո, Թելավի, Գուրջաանի, Սիղնաղի, Լագոդեխի, Ղվարելի, Ախմետա, Դեդոփլիծղարո) սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կլինի +21, +23 աստիճան։


