Ախալքալաքի քաղաքապետարանում մշակվում են այն ծրագրերը, որոնք պետք է ներկայացվեն Լեռնային բնակավայրերի զարգացման հիմնադրամին՝ Ախալքալաքի մունիցիպալիտետին հասանելիք 258 հազար լարին օգտագործելու համար։
Ապրիլի 30-ի կառավարության թիվ 878 որոշմամբ Lեռնային բնակավայրերի զարգացման հիմնադրամից 24 մունիցիպալիտետներին կհատկացվի 13,6 միլիոն լարի։ Կառավարությունը լիազորել է Ֆինանսների նախարարությանը հատկացնել այդ միջոցները։
Այս ծրագրի շրջանակներում Ախալքալաքի մունիցիպալիտետի զարգացման համար Հիմնադրամը հատկացրել է 258 հազար լարի:
Թե ինչ կոնկրետ ծրագրեր են քննարկվում Ախալքալաքի քաղաքապետարանում և զարգացման ինչ ծրագրեր կներկայացվեն Լեռնային բնակավայրերի զարգացման հիմնադրամին, կներկայացնենք ավելի ուշ։



