նորություններ 11 Մայիսի, 2026 • Որքան գումար կհատկացվի Ախալքալաքին լեռնային բնակավայրերի զարգացման հիմնադրամից

Լեռնային բնակավայրերի զարգացման հիմնադրամից 24 մունիցիպալիտետներին կհատկացվի 13,6 միլիոն լարի։ Այս մասին նշված է կառավարության ապրիլի 30-ի թիվ 878 որոշման մեջ, որը լիազորել է Ֆինանսների նախարարությանը հատկացնել այդ միջոցները։

Ո՞ր մունիցիպալիտետներն են ստանալու այս գումարը։

Փաստաթղթի համաձայն՝ 13,619,240 լարին մունիցիպալիտետների միջև կբաշխվի հետևյալ կերպ.

Չոխատաուրիի մունիցիպալիտետ՝ 393,426 լարի,

Տղիբուլիի մունիցիպալիտետ՝ 1,085,676 լարի,

Ծղալտուբոյի մունիցիպալիտետ՝ 239,283 լարի,

Ճիաթուրայի մունիցիպալիտետ՝ 760,600 լարի,

Խոնիի մունիցիպալիտետ՝ 1,283,575 լարի,

Խարագաուլիի մունիցիպալիտետ՝ 381 506 լարի,

Ախմետայի մունիցիպալիտետ՝ 1 400 000 լարի,

Գուրջաանիի մունիցիպալիտետ՝ 217 177 լարի,

Սագարեջոյի մունիցիպալիտետ՝ 162 119 լարի,

Սիղնաղիի մունիցիպալիտետ՝ 232 436 լարի,

Թիանեթիի մունիցիպալիտետ՝ 428 262 լարի,

Ամբրոլաուրիի մունիցիպալիտետ՝ 1 320 649 լարի,

Լենտեխիի մունիցիպալիտետ՝ 81754 լարի,

Մեստիայի մունիցիպալիտետ՝ 1 000 000 լարի,

Ադիգենիի մունիցիպալիտետ՝ 393 118 լարի,

Ասպինձայի մունիցիպալիտետ՝ 202674 լարի,

Ախալցիխեի մունիցիպալիտետ՝ 187 960 լարի,

Ախալքալաքի մունիցիպալիտետ՝ 258 278 լարի,

Բորժոմիի մունիցիպալիտետ՝ 855 433 լարի,

Նինոծմինդայի մունիցիպալիտետ՝ 460 050 լարի,

Գարդաբանիի մունիցիպալիտետ՝ 500,000 լարի,

Թեթրիծղարոյի մունիցիպալիտետ՝ 700,000 լարի,

Ծալկայի մունիցիպալիտետ՝ 600,000 լարի;

Գորիի մունիցիպալիտետ՝ 475,264 լարի։

Որոշման համաձայն՝ վերոնշյալ մունիցիպալիտետներին միջոցներ են հատկացվել կոնկրետ նախագծերի իրականացման համար։ Այդ նախագծերը հիմնականում ներառում են ճանապարհային ենթակառուցվածքների, սպորտային և հանգստի գոտիների բարեկարգումը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝